Ջավախքում իրականացվում է գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր

Լուսանկարը՝ Գայանե Մելքոնյանի Լուսանկարը՝ Գայանե Մելքոնյանի

Ջավախքում իրականացվում է գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր:  Այն իրագործվելու է §Ջավախքին աջակցություն¦ հիմնադրամի տարածաշրջանային զարգացման հիմնադրամի միջոցով: Այս նախագծի մասին իր բացման խոսքում հայտարարեց §Ջավախքին աջակցություն¦ հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը նոյեմբերի 14-ին կայացած հիմնադրամի տարեկան անդրանիկ հաշվետվության ժամանակ: 

Ծրագիրը նախատեսում է օթևանատների հիմնում, սկզբնական շրջանում՝ շուրջ տասը:  Կլինի լեռնագնացություն, ձիարշավներ, ծղոտագործության և կավագործության, խնոցիից կարագ ստանալու պրոցեսի հետ զբոսաշրջիկների ծանոթացում և այլն: Ջավախքի Կարծախ գյուղում կկազմակերպվի թռչնադիտարկումներ՝ բազմահազարանոց թռչունների դիտում կլինի §Խոզապին լիճ¦ արգելոցում:

Այս և նմանատիպ մի շարք այլ ծրագրեր են իրականացվել նախորդ տարվա ընթացքում շնորհիվ ջավախքահայ բարերարների, ովքեր պատրաստակամություն են ցուցաբերել և միջոցներ հատկացրել հիմնադրամի ստեղծման օրվանից:

Մասնավորապես.

Ø  Անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն ծրագիր: Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին ծրագիրը օգնություն է ցուցաբերում երրորդ երեխայի ծնվելուց հետո 1000 լարի, չորորդին՝ 1500, հինգ և ավել երեխայի համար՝ 2000 լարի, յուրաքանչյուր հայկական ընտանիքի: Մինչ այժմ օգնություն է ստացել 188 ընտանիք և ևս 81 ընտանիք սպասում է դրամական վճարների:

Ø  Սոցիալական համալիր կենտրոնի ստեղծում: Սոցիալական աջակցություն տրամադրել իրավական, տնտեսական անվճար խորհրդատվական, հաշվապահական և աուդիտորական ծառայությունների ոլորտում, կազմակերպել տարբեր դասընթացներ և սեմինարներ, երիտասարդական միջոցառումներ, ինչպես նաև իրականացնել Ջավախքի միայնակ ծերերի աջակցության ծրագիր:

Ø   Ջավախքում հակակարկտային կայանի հիմնում  «ԲԱՐՎԱ»  ընկերության հետ համատեղ: Հակակարկտային ոլորտում  առաջատար այս ընկերության  հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ կայան նվիրել Ջավախքին, որի արժողությունը մոտ 25000 ԱՄՆ դոլար է: Պատրաստակամություն կա նաև հիմնելու ոչ միայն հակակարկտային կայան, այլ նաև արհեստական անձրևների խթանման համակարգեր և այլն:

Ø  Հրատարակչական ծրագրերի իրականացում: «Անտարես» Մեդիա հոլդինգի հետ համատեղ ընթերցման օլիմպիադայի համակազմակերպիչ և համահովանավոր դառնալով, հաղթող և աչքի ընկնող երեխաներին տրամադրվել են Ջավախքի մասին գրքեր:  Իրականացվել են նաև հրատարակչական ծրագրեր. տպագրվել են մեր հայրենակիցներ Գրիգոր Վանցյանի երկերի ժողովածուն, Վահե Սարգսյանի «Ջավախեցի. Կյանքը և  ստեղծագործական ուղին» գրքույկը, ՎԻկտոր Աղալարյանի հեղինակած Ղադո գյուղի վերաբերյալ համանուն լայնածավալ գիրքը, Կլիմենտ Հարությունյանի «Ջավախահայերի մասնակցությունը հայրենական մեծ պատերազմին 1941-1945թթ»:

Ø  Երիտասարդական համաժողով, որը տեղի է ունեցել այս տարվա մարտ ամսին, և մոտ  հինգ հարյուր մասնակից երիտասարդներից ոմանք հանդես են եկել իրենց կոչերով, առաջարկներով, Ջավախքի խնդիրների բարձրաձայնմամբ և լուծման առաջարկներով: Ծրագիր է մշակվում, որպեսզի համապատասխան երիտասարդներ գործուղվեն Ջավախք և հետազոտություններ կատարեն տարբեր ոլորտներում:

Երիտասարդական ծրագրերի շրջանակներում այցեր են կազմակերպվում տարբեր արտադրական ձեռնակություններ:

Ø  «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծում: Տարեկան 900 աշակերտների համար նախատեսվում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծում Ախալքալաքում որի մասին մանրամասն ներկայացրեց կենտրոնի տնօրեն Մարիլու Փափազյանը՝ ով ներկա էր միջոցառմանը:

Ø  Կարծախ գյուղում  Ջիվանու տուն թանգարանի հիմնում: 2015 թ. մեկնարկեցին աշուղ Ջիվանու տան վերանորոգման աշխատանքները: 

Հիշեցնենք՝ Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայաբնակ բնակավայրերի հայության տնտեսական, կրթամշակութային երիտասարդական կյանքի բարելավման նպատակով ծնունդով ջավախքցի մի շարք գործարարներ 2014թ.  Երևանում հիմնադրել են «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ ՋԱՀ-ը: Հիմնադիրներն են՝ գեներալ- գնդապետ Գուրգեն Դալիբալթյանը (1926-2015թթ.),  Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, «Հայք Ավիա» ավիաընկերության նախագահ Սեյրան Վանցյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, դրամատուրգ, արձակագիր, գրող, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի–պարի համույթի հիմնադիր-ղեկավար Գագիկ Գինոսյանը: 

Աղունիկ Հովհաննիսյան

Կարճ հասցե: javakhq.info/u/3864.html
ՋԱՀ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :