Նոյեմբերին Վրաստանի արտահանման և ներկրման ծավալները կրճատվել են

Նոյեմբերին Վրաստանի արտահանման և ներկրման ծավալները կրճատվել են

Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին Վրաստանի ապրանքաշրջանառությունը 2013-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 7%-ով և կազմել 10358 մլն դոլար: Ընդ որում` հաշվետու շրջանում արտահանումն ավելացել է 0,5%-ով և կազմել 2628 մլն դոլար, իսկ ներկրումը` 7730 մլն դոլար (+9%): Ի դեպ` նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, արտահանման ծավալը կրճատվել է 34,9%-ով, իսկ ներկրմանը` 7,1%-ով:

ԵՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը հունվար-նոյեմբերին կազմել է 2704 մլն դոլար (+4%): Ընդ որում` արտահանման ծավալն ավելացել է 5%-ով (563 մլն դոլար), իսկ ներկրմանը` 4%-ով (2141 մլն դոլար):

ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառությունը հաշվետու հատվածում կրճատվել է 4%-ով և կազմել 3236 մլն դոլար: Արտահանումը նվազել է 7%-ով (1365 մլն դոլար), իսկ ներկրումը` 2%-ով (1871 մլն դոլար):

Հունվար-նոյեմբերին առևտրային խոշոր գործընկերների եռյակում որոշ ընդմիջումից հետո կրկին հայտնվել է Ռուսաստանը: Առաջին տեղում Թուրքիան է, որի հետ ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմում է 1775 մլն դոլար, իսկ երկրորդում` Ադրբեջանը (1077 մլն դոլար):

Կարճ հասցե: javakhq.info/u/3858.html
Ռուսաստան Վրաստան Ադրբեջան Թուրքիա Եվրամիություն տնտեսություն ԱՊՀ արտահանում Ներմուծում Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :