Նոյեմբերին ՌԴ ոսկու պահուստների ծավալը արձանագրել է վերջին 20 տարում առավելագույն մակարդակը

Նոյեմբերին ՌԴ ոսկու պահուստների ծավալը արձանագրել է վերջին 20 տարում առավելագույն մակարդակը

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալներով` 2014 թվականի նոյեմբերին Ռուսաստանի ոսկու պահուստները կազմել են 1187,5 տոննա` հասնելով վերջին երկու տասնամյակում արձանագրված առավելագույն մակարդակի: Հոկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 1168,7 տոննա:

Ոսկու գների անկման ֆոնին Ռուսաստանը ութ ամիս անընդմեջ շարունակում է գնել այդ թանկարժեք մետաղը, գրում է Bloomberg գործակալությունը: Այսպես, ոսկու մեկ ունցիայի արժեքը տարեսկզբից առայսօր նվազել է 19%-ով և կազմել 1181 դոլար: Ընդ որում` 2013 թվականին դոլարի փոխարժեքի բարձրացման արդյունքում ոսկու գները փլուզվել են 28%-ով:

ԱՄՀ տվյալներով` 2005-ից ի վեր Ռուսաստանը ոսկու պահուստներն ավելացրել է գրեթե երեք անգամ` հասցնելով 1993-ից սկսած պատմական առավելագույն մակարդակի: Ի դեպ` Ոսկու հարցերով համաշխարհային խորհրդի տվյալներով` ՌԴ միջազգային պահուստների ընդհանուր ծավալում թանկարժեք մետաղի մասնաբաժինը կազմում է 10%:

Կարճ հասցե: javakhq.info/u/3844.html
Ռուսաստան Համաշխարհային բանկ ոսկու պահուստներ ԱՄՀ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :