Թուրքիան մտադիր է ավելացնել տեղական արտադրությունը

Թուրքիան մտադիր է ավելացնել տեղական արտադրությունը

Ինչպես տեղեկացնում է «Բիզնես 24»-ը մինչև 2023 թվականը Թուրքիան մտադիր է արտահանման ծավալները հասցնել 500 մլրդ դոլարի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի SOCAR Turkey Enerji պետական նավթային ընկերության նախագահը, ում խոսքով` տնտեսական աճի համար Թուրքիային անհրաժեշտ է զարկ տալ տեղական արտադրությանը: Ներկայում թուրքական կառավարությունը երկրի զարգացման նպատակով ձեռնամուխ է եղել տնտեսական մի շարք փաթեթների իրագործմանը: «Տեղական արտադրության խթանումը զգալիորեն կնպաստի նաև գործազրկության մակարդակի նվազմանը»,- ասել է թուրք պաշտոնյան:

2014թ. օգոստոսի դրությամբ` գործազրկության մակարդակը Թուրքիայում կազմում է 10,1%, ինչը 0,7%-ով գերազանցում է 2013թ. օգոստոսի ցուցանիշը: Երկրում հաշվվում է 2,867 մլն գործազուրկ, ընդ որում` տղամարդկանց մոտ այդ ցուցանիշը կազմում է 8,9%, իսկ կանանց մոտ` 12,7 %: Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ի դրությամբ` Թուրքիայում բնակվում է 76 մլն 667 հազար 384 մարդ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3810.html
Թուրքիա տնտեսություն արտահանում SOCAR

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :