Եվրամիությունը 1.35 մլն եւրո է հատկացրել Հայաստանի եւ Վրաստանի սահմանակից շրջաններում իրականացվող նախագծերի համար

Եվրամիությունը 1.35 մլն եւրո է հատկացրել Հայաստանի եւ Վրաստանի սահմանակից շրջաններում իրականացվող նախագծերի համար

ԵՄ “Արևելյան գործընկերության” նախագծի շրջանակներում Եվրամիությունը 1,35 մլն եւրո է հատկացրել Հայաստանի եւ Վրաստանի սահմանակից շրջաններում իրականացվող նախագծերի համար: Այս ֆոնդից գրանտներ կարող են ստանալ ինչպես Հայաստանի ու Վրաստանի պետական կառույցները, այնպես էլ այն հասարակական կազմակերպությունները, որոնք գտնվում են Շիրակի, Լոռու, Տավուշի, Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի մարզերում:

Առավելությունը տրվելու է այն նախագծերին, որոնց նպատակն է գյուղատնտեսության և կից ոլորտների մրցունակության բարձրացումը, սահմանամերձ շրջանների տուրիստական ներուժի գրավչության շեշտումը, բնապահպանական խնդիրների լուծումը, տեղական ինքնակառավարման զարգացումը: Ուշադրություն է դարձվելու նաև տերիտորիալ համագործակցությանը և միջմշակութային երկխոսությանը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3809.html
Ջավախք Վրաստան Հայաստան Եվրամիություն Ջավախք Վրաստան Հայաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :