Թբիլիսին կհամագործակցի Գուանչժոուի հետ

Թբիլիսին կհամագործակցի Գուանչժոուի հետ

Թբիլիսիի քաղաքապետ Դավիդ Նարմանիան և Գուանչժոուի քաղաքապետ Չեն Ձյանուհան ստորագրել են համագործակցության համաձայնագիր: Գուանչժոուն, որը հանդիսանում է Չինաստանի չորրորդ խոշոր քաղաքը հարավային Չինաստանի ամենազարգացած քաղաքան է, որը չինաստանի զբոսաշրջության և տրասնպորտային կենտրոնն է:

Թբիլիսիի քաղաքապետի խոսքերով համաձայնագրի ստորագրումից հետո կողմերը կաշխատեն, որպեսզի զարգացնեն զբոսաշրջիկությունը երկրների միջև: Չեն Ձյանուհան խոստացել է, որ 2015 թ. հունվարից կսկվի ավիաուղևորափոխադրումը քաղաքների միջև:

Դավիդ Նարմանիան նշել է. «Ցանկանում եմ նշել, որ մեր քաղաքների միջև համագործակցությունը դեռ նոր չէ որ մեկնարկել է, սակայն նոր համաձայնագրի ստորագրումը թույլ կտա էլ ավելի զարգանալ մեր քաղաքներին: Պետք նշել, որ Գունաչժոուն համարվում է աշխարհի ինովացիոն կենտրոններից մեկը և մեր համագործակցությունը կոգնի մեր երկրի հետագա զարգացմանը»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3773.html
Վրաստան Թբիլիսի Չինաստան գուանչժոու Դավիդ Նարմանիա Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :