Ախալքալաքում կարտոֆիլի բերքը չարդարացրեց մարդկանց սպասելիքները

Ախալքալաքում կարտոֆիլի բերքը չարդարացրեց մարդկանց սպասելիքները

Ախալքալաքի քաղաքապետարանում  այս տարի կարտոֆիլի բերքը ակնկալում էին, որ կլինի 130-170 ց/հա-ի փոխարեն 180-220 ց/հա:

Ախալքալաքի գյուղերում կարտոֆիլի բերքահավաքը սկսվել է դեռ սեպտեմբերի սկզբին: Ներկայումս հավաքվել է բերքի 70% - 80%-ը: Չնայած նրան, որ բերքահավաքը սկսվել վաղուց, բայց մինչ այժմ չի ավարտվել այն պատճառով, որ  անձրևոտ եղանակը խանգարել է աշխատանքներին: 

Ըստ Ախալքալաքի գյուղատնտեսության տեղեկատվության և խորհրդատվության ծառայության գլխավոր մասնագետ Մերաբի Նատենաձեի այս տարի կարտոֆիլի բերքատվությունը շատ ցածր է:

«Ակնկալում եինք ավելի շատ բերք` 180-220 ց/հա, բայց այն ստացվեց շատ ավելի քիչ: Պատճառն այն է, որ գարնան անձրևները շատ էին: Հուլիսին մարդիկ մտածում էին, որ բերքը շատ կլինի, հետո սկսվեց երաշտ, որի արդյունքում ի հայտ եկավ ֆիտֆտորիոզ հիվանդությունը, որը ևս նպաստեց բերքատվության նվազեցմանը»,-ասել է Մերաբի Նատենաձեն:

Այս տարի կարտոֆիլն արժե 0.8-ից մինչև 1լարի: 

Եթե եղանակը թույլ տա մինչև 15 օրը կարտոֆիլի բերքահավաքը կավարտվի:

Կարճ հասցե: javakhq.info/u/3422.html
Ախալքալաք Ջավախք կարտոֆիլ բերքահավաք Ջավախք

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :