Հունվար-Սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից Վրաստան է կատարվել 554 մլն ԱՄՆ դոլարի բանակային փոխանցում

Հունվար-Սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանից Վրաստան է կատարվել 554 մլն ԱՄՆ դոլարի բանակային փոխանցում

Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում արտասահմանից Վրաստան էլեկտրոնային համակարգերի միջոցով կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է 1 096,5 մլն դոլար: Երկրի Կենտրոնական բանկի տվյալներով` այս ցուցանիշը, նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր հատվածում արձանագրված ցուցանիշի նկատմամբ, աճել է 31 մլն դոլարով կամ 2,9%-ով:

Հաշվետու շրջանում Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 554,2 մլն դոլար, ինչը կազմում է ստացված միջոցների ընդհանուր «զամբյուղի» ավելի քան կեսը` 50,5%-ը:  ԱՄՆ-ից Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը գնահատվել է 59,2 մլն դոլար (5,4%), Հունաստանից` 156,6 մլն դոլար (14,3%), Իտալիայից` 91,9 մլն դոլար (8,4%): Իսկ Վրաստանից արտասահմանյան երկրներ կատարված դրամական փոխանցումների ծավալը հունվար-սեպտեմբեր հատվածում կազմել է 125,2 մլն դոլար, ինչը 14,9 միլիոնով ավելի է, քան 2013-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3421.html
Ռուսաստան ԱՄՆ Վրաստան բանկեր Հունաստան Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :