Ախալքալաքում ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ

Ախալքալաքում ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ

Ախալքալաքի քաղաքապետարանում արդեն գրանցվել են երեք գյուղատնտեսական կոոպերատիվներ և ևս 4-ի փաստաթղթերը նախապատրաստման փուլում են:

2013 թվականին Վրաստանի խորհրդարանը ընդունել է օրենք «Գյուղատնտեսական կոոպերատիվների» մասին, համապատասխան որի գրանցման և շահագործման    սկզբունքները պարզեցված են: Կոոպերատիվների ձևավորման հիմնական նպատակը տեղեկատվական բազաների կազմավորումն է: Կոոպերատիվները կարող են օգտագործվել պետական ծրագրերով:Լեռնային շրջաններում կոոպերատիվների ստեղծման համար բավարար է այն, որ միավորվեն 3 մարդ, իսկ այլ շրջաններում`առնվազն 5: 

Տեղեկատվություն այն մասին, թե ինչ փաստաթղթեր են պահանջվում կոոպերատիվների ստեղծման համար տալիս է Ախալքալաքի գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և խորհրդատվության ծառայությունը:

Ըստ Ախալքալաքի տեղեկատվության և խորհրդատվության ծառայության գլխավոր մասնագետ Մերաբի Նատենաձեի, նրանք գործընթացի սկզբում այցելել են գյուղերը, հաղորդել են տեղեկատվություն կոոպերատիվների  արտոնությունների և դրանց ստեղծման շարժառիթների վերաբերյալ:

Այն հարցին, թե ինչու են քիչ կոոպերատիվներ գրանցվել ամբողջ տարվա ընթացքում, փորձագետը նշել է, որ դա բավարար է, և որ ամբողջ Վրաստանում միայն 279 կոոպերատիվներ են գրանցվել:

Կարճ հասցե: javakhq.info/u/3419.html
Ախալքալաք գյուղատնտեսական կոոպերատիվներ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :