Լևոն Դոխոլյան. «Երկիրը կարող է տնտեսական կորուստներ կրել»

Լևոն Դոխոլյան. «Երկիրը կարող է տնտեսական կորուստներ կրել»

Հարկավոր է «Վերին Լարս» անցակետի սահմանում աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի տեղանքի ուսումնասիրմամբ, որտեղ ամենից հաճախ են սողանքներ լինում, և աջակցություն կցուցաբերի ենթակառույցների վերականգնմանը: Խորհրդարանում նման հայտարարությամբ հանդես է եկել ՕԵԿ-ական պատգամավոր Լևոն Դոխոլյանը՝ անդրադառնալով Ռազմավիրական ճանապարհին մշտապես ծագող խնդրին:

Ըստ Դոխոլյանի՝ դա անհրաժեշտ է անել, քանի որ ճանապարհին պարբերական սողանքների պատճառով տուժում են  ոչ միայն տնտեսվարող սուբյեկտները, այլև շարքային քաղաքացիները, որոնք ստիպված են լինում մի քանի օր մնալ առանց տանիքի և սննդի: «Նման պայմաններում  տուժում են  տնտեսվարող սուբյեկտները, որոնց հետ մատակարարումների ժամկետների խախտման պատճառով կարող են  դադարեցվել պայմանագրերը: Երկիրը կարող է տնտեսական կորուստներ կրել»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3264.html
Վրաստան Հայաստան Լարս Լևոն Դոխոլյան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :