Սողանքի վտանգի պատճառով ռուս-վրացական սահմանի «Լարս» անցակետը կփակվի

Սողանքի վտանգի պատճառով ռուս-վրացական սահմանի «Լարս» անցակետը կփակվի

Ռուս-վրացական սահմանի «Լարս» անցակետը գիշերային ժամերին ժամանակավորապես կփակվի: Պատճառը Դևդորակի կիրճում սողանքի վտանգն է,սեպտեմբերի 29-ին լրագրողներին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Դավիդ Շավլիաշվիլին: Ըստ նրա սպասվում են առատ տեղումներ: «Ըստ օդերևութաբանների` սողանքներ չեն սպասվում, սակայն վտանգ կա, որ կարող են մեծ լեռնազանգվածները տեղաշարժվել: Մեր և այլ մարմինների ներկայացուցիչները գտնվում են այդ վայրերում և վերահսկում են լեռնազանգվածների շարժումը: Ամենայն հավանականությամբ, անվտանգության նկատառումներով մենք գիշերային ժամերին կփակենք անցակետը, հետո կնայենք եղանակային պայմաններին»,-ասել է Շավլիաշվիլին: Վրացական մամուլը հայտնում է, որ առաջիկա օրերին եղանակները Վրաստանում կտրուկ կվատանան:

Կարճ հասցե: javakhq.info/u/3257.html
Ռուսաստան Վրաստան Լարս Դավիդ Շավլիաշվիլի

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :