Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգծի շահագործումը կսկսվի 2014թ. վերջին

Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգծի շահագործումը կսկսվի 2014թ. վերջին

Բաքու - Թբիլիսի - Ղարս երկաթգիծը կշահագործվի 2014թ. վերջին, կամ 2015թ. սկզբին: Այս մասին հայտնել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուքիայի արտգործ նախարարները, համատեղ կոնֆերանսի ժամանկ:


Թուրքիայի արտգործ նախարար Ախմեդ Դավիթողլուի խոսքերով, այս ծրագիրը կարևոր դեր կխաղա պետությունների տնտեսության զարգացման մեջ: Դավիթողլուն նշել է, որ երկաթգիծը կկարողանա Վրաստանին և Ադրբեջանին միավորել Եվրոպայի հետ:


Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգծի 98 կմ-ը նոր պետքէ կառուցվի, որից 68 կմ-ը Թուքիայի տարածքում, իսկ մնացած 30 կմ-ը կլինի Ջավախքում: Ընդհանուր առմամբ Վրաստանի տարածքով անցնող երկաթգծի երկարությունը 213 կմ է, որից 183 կմ-ը առկա երկաթգիծն է, որը վերակառուցվի, իսկ մնացած 30-ը ամբողջովին նորակառույց կլինի:


Ծրագրի իրագործման համար Ադրբեջանը Վրաստանին տրամադրել է արտոնյալ վարկ՝ 775 մլն ԱՄՆ դոլարի չափով: Տրամադրված վարկը բաղկացած է երկու մասից: «Ա» մասը կազմում է 200 մլն ԱՄՆ դոլար, որը տրվել է 25 տարի մարման ժամկետով, տարեկան տոկոսադրույքը կազմում է 1 տոկոս: Վարկի «Բ» մասի գումարը կազմում է 575 մլն ԱՄՆ դոլար, որը պետք է մարվի 25 տարում և տարեկան տոկոսադրույքը կազմում է 5 տոկոս:


Ըստ ծրագրի նախնական հաշվարկների երկաթգիծը տարեկան պետք է  տեղափոխի ավելի քան 30 մլն տոննա ապրանք: Վերլուծաբանների կարծիքով երկաթգիծը մի քանի անգամ կմեծացնի Ադրբեջանի և Վրաստան ապրանքաշրջանառության ծավալները:

Կարճ հասցե: javakhq.info/u/3137.html
Ջավախք Վրաստան Ադրբեջան Թուրքիա Երկաթգիծ Ջավախք Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :