Վրաստանում հանքափորները գործադուլ են հայտարարել

Վրաստանում հանքափորները գործադուլ են հայտարարել

Վրաստանում, Բոլնիսի շրջանի Ղազրեթի գյուղի ոսկի արդյունահանող ընկերության աշխատակցիները գործադուլ են հայտարարել: Խոսքը գնում է RMG Copper և RMG Gold ընկերությունների աշխատողների մասին:


Ինչպես հայտնում են արհմիությունից գործադուլը մասամբ կշարունակվի այնքան մինչ իրագործվեն բոլոր պահանջները, որոնք առաջադրել են հանքափորերը և հանքում աշխատող մնացած աշխատակիցները:


Գործադուլի մասնակիցները պահանջում են, որ աշխատանքից հեռացված 180 աշխատակցիներ վերադարձվեն իրենց աշխատանքներին և բարձրացնեն աշխատավարձերը: Ոսկի արդյունահանող ընկերությունների խոսքերով աշխատողները հեռացվել են ֆինանսական ճգնաժամի պատճառով, որը վատ հետևանքներ է թողել կազմակերպությունների վրա:

Կարճ հասցե: javakhq.info/u/3118.html
Վրաստան Վրաստան RMG Copper RMG Gold

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :