Ճապոնիայի վարչապետ․ «Մեծ յոթնյակի» առաջնորդները կողմ են Օլիմպիական խաղերի լիարժեք անցկացմանը

Ճապոնիայի վարչապետ․ «Մեծ յոթնյակի» առաջնորդները կողմ են Օլիմպիական խաղերի լիարժեք անցկացմանը

Ճապոնիայի վարչապտե Սինձո Աբեն հայտնել է, որ «Մեծ յոթնյակի» երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա) առաջնորդները համաձայն են Օլիմպիական խաղերի լիարժեք անցկացմանը, հաղորդում է Reuters-ը։

 

«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինենք Օլիմպիական խաղերին։ Ցանկանում ենք անցկացնել լիարժեք Խաղեր եւ ապացուցել, որ մարդկությունը կարող է հաղթել նոր կորոնավիրուսը»,- ասել է Աբեն։

 

Ճապոնիայի ներկայացուցիչները լիարժեք ասելով՝ նկատի ունեն Խաղերը հանդիսականներով անցկացնելը։

 

Ճապոնիայի բնակիչների 63 տոկոսը դեմ է Խաղերի անցկացմանն այս տարի։

 

Տոկիոյի Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8686.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :