«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը մինչև մարտի 18-ը դադարեցնում է բոլոր տեսակի մարզումներն ու աշխատանքները

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը մինչև մարտի 18-ը դադարեցնում է բոլոր տեսակի մարզումներն ու աշխատանքները

Մարտի 14-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփկանատեր Ջևան Չելոյանցը ժողով-հանդիպում է անցկացրել ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների ու մյուս բոլոր աշխատակիցների հետ։ Հանդիպման ընթացքում խոսվել է COVID-19 կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում առաջացած հիվանդության պանդեմիայի մասին։ Որոշում է կայացվել ինչև մարտի 18-ը «Ուրարտու» մարզահամալիրում դադարեցնել բոլոր տեսակի մարզումներն ու աշխատանքները։ Հետագա ծրագրերը հայտնի կդառնան մարտի 18-ին՝ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկումից հետո։ 

 

Ժողովի ընթացքում Միխայիլ Վարդապետովը հանրությանը կոչ է արել խուճապի չմատնվել, լինել զգոն, հնարավորինս լավ հետևել սեփական առողջությանը, ցանկացած խնդրի դեպքում դիմել բժշկի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նյութի աղբյուր՝armtimes.com

Կարճ հասցե: javakhq.info/u/8534.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :