«Ռոմայի» գլխավոր մարզիչը ցանկանում է Մխիթարյանին պահել իր թիմում

«Ռոմայի» գլխավոր մարզիչը ցանկանում է Մխիթարյանին պահել իր թիմում

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաոուլո Ֆոնսեկան ցանկանում է, որպեսզի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մնա հռոմեական թիմում: Այս մասին նա նշել է բրիտանական The Sky Sports պարբերականին տված հարցազրույցում: Մասնագետն ընդգծել է, որ կիսապաշտպանն ապացուցել է իր բարձր կարգը:

 

«Մխիթարյանը վնասվածքներ ունեցավ այս մրցաշրջանում, սակայն նա վերադարձավ եւ ցույց տվեց իր որակները: Տեսնենք, նա խաղացող է, որը հիանալի է որոշումներ կայացնում խաղադաշտում, եւ ես կցանկանայի պահել նրան մեր թիմում»,- ասել է Ֆոնսեկան:

 

Մխիթարյանը «Ռոմայի» կազմում վարձավճարով է հանդես գալիս: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին»: Լոնդոնյան ակումբից Հռոմ է տեղափոխվել ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի սկզբում: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ մրցաշրջանի ավարտը: Նրան նույնպես հարցրել են իր ապագայի վերաբերյալ, եւ նա պատասխանել է, որ իրեն շատ է դուր գալիս «Ռոմայում», սակայն դեռ չգիտի՝ ինչպես կդասավորվի ապագան:

 

 

«Գայլերի» կազմում 31-ամյա Մխիթարյանը 12 հանդիպում է անցկացրել: Նա 5 գոլ է խփել, բոլորը՝ Ա Սերիայում:

Նյութի աղբյուր՝armtimes.com

Կարճ հասցե: javakhq.info/u/7345.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :