Օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը կունենա 4 հունահռոմեական ոճի ըմբիշ

Օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը կունենա 4 հունահռոմեական ոճի ըմբիշ

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը հրապարակել է մարտի 19-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելիք առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարի մասնակիցների կազմը:

 

Տոկիո-2020-ի ուղեգրի համար կպայքարեն Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ):

 

Օլիմպիական ուղեգիր կնվաճեն առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ըմբիշները:

 

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այս պահին ունի երկու ուղեգիր 97 եւ 77 կգ քաշային կարգերում: Ըմբշամարտի ֆեդերացիայի որոշմամբ՝ Օլիմպիական խաղերին կմասնակցեն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ):

 

Նշենք, որ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը օլիմպիական ուղեգրերը նվաճել էին Նուրսուլթանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7170.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :