Կարեն Գրիգորյանը ժամանակից շուտ հաղթեց շախմատի իսպանական մրցաշարում

Կարեն Գրիգորյանը ժամանակից շուտ հաղթեց շախմատի իսպանական մրցաշարում

Հայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը ժամանակից շուտ հաղթող ճանաչվեց իսպանական Սանտյագո դե Կամպաստելա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում:

 

Նախավերջին՝ 8-րդ տուրում, մեր գրոսմայստերը սևերով հանդիպեց մրցաշարի ետնապահ Դավիդ Գոմեսի հետ և վստահ հաղթանակ տարավ: Կարեն Հ. Գրիգորյանը վաստակեց 7 միավոր և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար, քանի որ նրան հետապնդող պորտուգալացի Լուիշ Գալեգոն ոչ-ոքի խաղաց այս տուրում և հետ մնաց 1,5 միավորով:

 

Այսօր տեղի կունենան վերջին տուրի պարտիաները: Կարեն Հ. Գրիգորյանը սպիտակներով կմրցի 3-րդ տեղում ընթացող իսպանացի Խուլիո Սուարեսի հետ: Հաղթանակի դեպքում նա էլ ավելի կբարելավի իր զբաղեցրած դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում: Անցած ամսվա համեմատ նա արդեն 10 բալով բարելավել է իր վարկանիշը և այժմ 2664,2 միավորով զբաղեցնում է 72-րդ տեղը:

Նյութի աղբյուր` Ա1+

Կարճ հասցե: javakhq.info/u/6977.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :