ԵԱ. Մարզպետ Գալստյանի հաղթական մեկնարկը

ԵԱ. Մարզպետ Գալստյանի հաղթական մեկնարկը

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մարզպետ Գալստյանը հաղթանակ տարավ ուկրաինացի Ռոման Ռիչկոյի հետ գոտեմարտում:

 

Որակավորման փուլում Մարզպետ Գալստյանը Ռիչկոյի նկատմամբ առավելության հասավ 15:2 հաշվով:

 

Ավելի վաղ 61 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը որակավորման փուլում վստահ հաղթանակ էր տարել Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի նկատմամբ:

 

Փետրվարի 15-ին պայքարի մեջ կմտնեն նաև 74, 86, և 125 կգ քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչները:

 

74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի վրացի Ավթանդիլ Կենտչաձեի հետ:

 

86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկնարկային 1/8 երզափակիչում կգոտեմարտի Ուկրաինան ներկայացնող Իլյա Արչայայի հետ:

 

Հայաստանի վերջին ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն 1/8 եզրափակիչում կփորձի հաղթահարել Ռումինիայի ներկայացուցիչ Ռարես Դանիել Չինտոանի արգելքը:

 

70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացած Գևորգ Մխեյանը երկրորդ սփոփիչ գոտեմարտը կանցակցնի ուկրաինացի Օլեքսեյ Բորուտայի հետ: Գևորգ Մխեյանը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15), որն էլ դուրս է եկել եզրափակիչ: Առաջին սփոփիչ գոտեմարտում Մխեյանը 12:2 հաշվով առավելության էր հասել Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի նկատմամբ:

 

Երեկոյան մրցահերթում 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը դեռ հայտնի չէ: Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին (5:4), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0), կիսաեզրափակիչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին (3:6):

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6852.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :