Հայաստանի միակ ներկայացուցիչը սկսում է պայքարը պատանեկան օլիմպիական խաղերում

Հայաստանի միակ ներկայացուցիչը սկսում է պայքարը պատանեկան օլիմպիական խաղերում

Լոզանում շարունակվում են ձմեռային պատանեկան օլիմպիական երրորդ խաղերը: 

Հունվարի 19-ին 1, 5 կմ արագավազքում իր ունակությունները կդրսևորի Հայաստանի ներկայացուցիչ, աշոցքցի 16-ամյա Սպարտակ Ոսկանյանը: Նա հունվարի 21-ին կպայքարի 10 կմ մրցատարածության դասական ոճում:

Լոզանում, նախորդ խաղերի համեմատ, մասնակից երկրների քանակը ութով ավելի է: Այս միջոցառմանը հայտավորվել են 79 երկրների ազգային օլիմպիական կոմիտեների  14-18 տարեկան 1872 մարզիկ-մարզուհիներ:

Պատանեկան սպորտի համաշխարհային ստուգատեսը կավարտվի հունվարի 22 –ին:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/5133.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 4103 : Ցուցադրված է` 1 - 15 :