Ռոման Բերեզովսկին՝ «Փյունիկում» իր ծրագրերի մասին

Ռոման Բերեզովսկին՝ «Փյունիկում» իր ծրագրերի մասին

Ռուսական «Սոչիի» մարզչական շտաբից հեռացած Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ, ազգային թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին կզբաղեցնի Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնը։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 45-ամյա մասնագետը պատմել է իր ծրագրերի մասին երեւանյան ակումբում։

«Համաձայնության հասանք «Փյունիկի» հետ։ Շուտով կլինեմ Երեւանում, կսկսենք պատրաստվել մրցաշրջանի երկրորդ կեսին։ Առջեւում շատ կարեւոր 3 խաղ ունենք։ Կտրամադրվենք վճռական հանդիպումներին։ Հույս ունենք, որ կկարողանանք հաջող անցկացնել այդ հանդիպումները եւ կլինենք Բարձրագույն խմբի լավագույն 6 թիմերի թվում։

Անցկացնում ենք սելեկցիոն աշխատանք։ Ձմռանը կանցկացնենք 3 մարզումային հավաք։ Դրանցից մեկը կլինի Հայաստանում, երկուսը՝ Թուրքիայում։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ բոլորին շնորհավորել Նոր տարվա կապակցությամբ, մաղթել երջանկություն, առողջություն, ընտանեկան բարեկեցություն, եւ 2020 թվականին բոլոր ցանկությունների իրագործում»,- նշեց Ռոման Բերեզովսկին։

Հիշեցնենք, որ Բերեզովսկու ղեկավարությամբ «Սոչին» երկու հանդիպում անցկացրեց Ռուսաստանի առաջնությունում՝ 1։1 հաշվով ավարտելով պայքարը «Ուֆայի» եւ «Ռուբինի» հետ։

«Փյունիկի» գլխավոր մարզիչի պաշտոնակատարը Սուրեն Չախալյանն է։

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4655.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :