«Ջավախքցի երտասարդների մարզումներին չի կարող խանգարել ոչ ցուրտը, ոչ անձրևը և ոչ էլ վատառողջ լինելը»

«Ջավախքցի երտասարդների մարզումներին չի կարող խանգարել ոչ ցուրտը, ոչ անձրևը և ոչ էլ վատառողջ լինելը»

«Ջավախքցի երտասարդների մարզումներին չի կարող խանգարել ոչ ցուրտը, ոչ  անձրևը և ոչ էլ վատառողջ լինելը», - ասում է  սպորտսմեն,  մարզիչ և երեք սպորտային ֆեդերացիաների նախագահ, 26-ամյա Արտավազդ Նալբանդյանը: Արտավազդը ծնվել է Նինոծմինդայում /Բոգդանովկա/, մանկությունն  անցել է Շիրակի մարզի Ամասիայի շրջանի Արեգնադեմ Գյուղում:  2006-ին  ընդունվել է  ԵՊՀ-ի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:  

Սպորտի հետ կապը սկսել է ուսանողական տարիներից: «Մարզվել սկսել եմ ԵՊՀ-ի մարզասրահում 2006 թ.-ից` ուսանողական տարիներից, այդ ժամանակվանից էլ մնացի Երևանում և մինչ օրս բնակվում եմ այստեղ»,- պատմում է նա: 

Ուսանողական տարիներից  սկսել է զբաղվել   բազկամարտով,   քրտնաջան պարապմունքներից հետո լավ արդյունքները իրենց երկար սպասեցնել  չեն տվել, նույն տարում և դրանից հետո` 5 տարի անընդմեջ,  Արտավազդը հաղթել է  ՀՀ  բազկամարտի առաջնությունում: Սևաստոպոլ  քաղաքում (նախկինում`Ուկրաինայում, այժմ՝ Ռուսաստանում) 2007-ին  մասնակցելով բազկամարտի առաջնությանը  55 կգ քաշային կարգերում` նվաճել է  աշխարհի գավաթը, հաղթանակ  է  տարել և′ աջ,  և′ ձախ  ձեռքերով:  2008-ին և  2009-ին  հաղթել է  նաև ՌԴ-ի բազկամարտի առաջնությունում, ստացել ՌԴ-ի սպորտի վարպետի կոչում: Երկու  անգամ հաղթել է աշխարհի ուսանողական առաջնություններում:  

2011-ից սպորտսմենի  կարգավիճակից  Արտավազդն անցել է  մարզիչի և ֆեդերացիաների ղեկավարի կարգավիճակի, երբ հիմնել է Բազկամարտի երիտասարդական ասոցիացիան,  կազմակերպել զանազան հանրապետական մասշտաբի մրցաշարեր: 

«2012-ին Արման Մովսեսյանի հետ հիմնեցինք Հայաստանի Մաս-ռեստլինգի ֆեդերացիան, մինչ օրս գործում է այն, դրան ավելացել է Հայաստանի Առմ-լիֆտինգի ֆեդերացիան,- նշում է նա:   -Շատ դժվար եր ՀՀ-ում զարգացնել մի սպորտաձև, որի մասին մարզիկները չէին լսել, դա Մաս-ռեստլինգն էր, ամեն ամիս մրցույթներ էինք անցկացնում և  հետզհետե մարզիկների քանակը  սկսեց շատանալ, գնալով մենք ավելի ու ավելի  հմտացանք  այս նորաստեղծ սպորտաձևում»: Այսօր իր  մարզիկների  100-ից ավելին մասնակցում են  հանրապետական առաջնություններում: 

Ֆեդերացիան բազմիցս է ֆինանսական խնդրրների առաջ կանգնել, հիմնականում այն ժամանակ, երբ մարզիկները պետք է մասնակցեին միջազգային առաջնություններին: «Ցավոք, սկզբից ոչ մի կառույց կամ անհատ չեր ցանկանում աջակցել մեր մարզիկներին, այդ իսկ պատճառով հիմնական ներդրումները կատարում էի ես ինքս, երբեմն օգնում էին  նաև մարզիկների ծնողները»,-պատմում  է Արտավազդը՝ հիշելով բազմաթիվ ուշագրավ դեպքեր, երբ արտերկրում եղած մրցումների ժամանակ ֆինանսական սղության պատճառով մինչև 12 կմ ոտքով քայլելով գնացել  են մարզումների, որոշակի զրկանքների միջով են անցել, որը ջավախքցի երիտասարդ սպորտսմենները անտրտունջ են տարել, ինչպես, օրինակ, բազկամարտի  Հայաստանի քառակի չեմպիոն, ՌԴ-ի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն` Վահան Տեր-Բալյանը, որը վերջերս է վերադարձել հաղթանակով:  Ֆեդերացիային  երբեմն աջակցում  են Երևանի քաղաքապետարանը և սփյուռքի հետ կապ ունեցող մի քանի այլ կառույցներ: Արտավազդն ասում է՝  ոչ միշտ է, որ բավարարում են այդ ներդրումները և շատ դեպքերում ինքն է  աջակցում մարզիկներին: 

Մասնագիտությամբ ծրագրավորող է, աշխատում է նաև իր մասնագիտությամբ`‹‹ԻՄՊՐՈՎԻԶ ՍՊԸ»-ում, որի համահիմնադիրները  ինքն ու   ընկերներն են:  Ունի շինարարական ընկերություն, որը ՀՀ-ում զբաղվում է հատակների բետոնապատման և ռետինապատման աշխատանքներով, և հենց այս ընկերություններն են, որ աջակցում են սպորտաձևերին` օգնելով դրանց գոյատևել  և ավելի ակտիվորեն զարգանալ:

Ներկայումս Արտավազդը ղեկավարում է 3 սպորտային ֆեդերացիաներ` Բազկամարտի երիտասարդական ասոցիացիան, Հայաստանի Մաս-ռեստլինգի և Արմլիֆտինգի ֆեդերացիաները:  Մարզասրահը գտնվում է Երևանում, ունեն նաև  2 մասնաճյուղեր Գյումրիում և  Վանաձորում: 

 Կան ջավախքցի մարզիկներ, ովքեր մարզվում և հաղթում են  միջազգային առաջնություններում, ինչպես, օրինակ. 

Վահան Տեր-Բալյան (Խաչգյուղ, բազկամարտ սպորտաձև): Հայաստանի քառակի չեմպիոն, ՌԴ-ի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն:

Հովհաննես Դավթյան (Կոկիա, Մաս-ռեստլինգ սպորտաձև): Եվրոպայի 2-րդ մրցանակակիր, Աշխարհի գավաթի փոխչեմպիոն:

Վերջին 2 տարիների արդյունքներով Ջավախքից 3 Աշխարհի չեմպիոն է եղել` բազկամարտից, Մաս-ռեստլինգից և Արմլիֆտինգից, ինչպես նաև Եվրոպայի 3 չեմպիոն:    2015թ.-ին Երևանում  անցկացրել են  Եվրոպայի Մաս-ռեստլինգի առաջնությունը և Մաս-ռեստլինգի Աշխարհի գավաթի 2-րդ փուլը:  Եվրոպայի և աշխարհի առաջնություններից  վաստակել են 48 մեդալ:

Աղունիկ Հովհաննիսյան

Կարճ հասցե: javakhq.info/u/4247.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :