Բազկամարտի մրցաշար՝ Ախալքալաքի շրջանում

Բազկամարտի մրցաշար՝ Ախալքալաքի շրջանում

Ախալքալաքի շրջանային վարչությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ին Ախլքալաքի շրջանում կայացել է բազկամարտի մրցաշարը: Սպորտային համալիրն ընդունել է շուրջ 60 մարզիկների՝ շրջանի տարբեր գյուղերից: Մրցաշարի կազմակերպիչները` քաղաքապետարանի երիտասարդության հացերով վարչությունը մրցաշարն անցկացրել է օլիմպիական համակարգով, 8 քաշային և 2 (մինչև 21 և 21-ից բարձր) տարիքային կարգերում: Մրցույթն անցկացվել է կշռվելուց և վիճակահանությունից հետո: Քաղաքապետարանի ղեկավարությունն իր առաջ նպատակ է դրել հանրահռչակել բազկամարտը, որպեսզի բնակչության զանգվածային ներգրավածությունը մեծանա, դրսևորվեն տաղանդավոր և լավագույն մարզիկներ, որոնք կհամալրեն հավաքականը և հետագայում կմասնակցեն ավելի հեղինակավոր մրցաշարերի: Մրցաշարի բացարձակ չեմպիոն դարձավ բրոնզե մեդալակիր, համահայկական խաղերի մեդալակիր Ադամ Այվազյանը: Լարված պայքարում առանձնացան մրցաշարի մեդալակիրները, որոնք ստացան պատվոգրեր, մեդալներ և մրցանակներ:

Գրիշա Գասպարյան (մինչև 85 կգ)

Արմեն Կեվնակսյան (մինչև 85 կգ)

Գարիկ Պոզոյան (մինչև 75 կգ)

Երիտասարդներ՝

Համլետ Քոշաթաշյան (80 + կգ)

Ժդան Ոսկանյան (մինչև 80կգ)

Տոնոյան Ալբերտ (մինչև 70 կգ)

Աբաջյան Գևորգ (մինչև 60 կգ)

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4220.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1262 : Ցուցադրված է` 1 - 15 :