«Վրաստանի գավաթ 2016»-ը նվաճեց ջավախքցի ծանրամարտիկը

«Վրաստանի գավաթ 2016»-ը նվաճեց ջավախքցի ծանրամարտիկը

Ջավախքցի Սիփան Շիպակցյանը երեկ Թբիլիսիում նվաճել է ծանրամարտի «Վրաստանի գավաթ 2016»-ը  (երկամարտ սպորտաձևում): 82.5 կգ քաշային կարգում նա հաղթել է իր երկու մրցակիցներին և զբաղեցրել առաջին տեղը՝ բարձրացնելով 350 կգ:

Սիփանը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ սա 2016թ.-ի իր առաջին մրցանակն է: «Ես գոհ եմ արդյունքներից: Եթե էսպես շարունակվի ես հետզհետե ավելի լավ արդյունքներ կգրանցեմ»,-ասել է Սիփան Շիպակցյանը: Մարզիկի նպատակն է դառնալ աշխարհի չեմպիոն: 

Հիշեցնենք՝ 2015թ. Սիփան Շիպակցյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճեց և դարձել Եվրոպայի չեմպիոն 75 կգ քաշային կարգում՝ ներկայացնելով Վրաստանը: 20-23 տարիքային խմբում, իր 72 կգ քաշով բարձրացրել էր 130 կիլոգրամանոց ծանրաձողը և գերազանցել իր ռուս մրցակցին: 2014թ. դեկտեմբերին Սիփանը դարձել էր Վրաստանի չեմպիոն:

Սիփանը Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղից է: 


Կարճ հասցե: javakhq.info/u/3995.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1262 : Ցուցադրված է` 1 - 15 :