Մառնեուլում կայացել է «Կառավարչի գավաթ» գրեպլինգ ըմբշամարտի առաջնությունը

Մառնեուլում կայացել է «Կառավարչի գավաթ» գրեպլինգ ըմբշամարտի առաջնությունը

Մառնեուլի մունիցիպալիտետում դեկտեմբերի 19-ին կայացել է գրեպլինգի բաց առաջնություն: «Կառավարիչի գավաթը» վաստակելու համար մասնակցեցին վրացի և օտարերկրյա մարզիկները: Մրցույթը տեղի ունեցավ Մառնեուլի «Աթա հոլդինգ» սպորտային համալիրում: Իրադարձությանը մասնակցում էին Քվեմո Քարթլիի պետական կառավարիչ Պաատա Խիչանաշվիլին, Մառնեուլի մունիցիպալիտետի կառավարիչ Մերաբ Թոփչիշվիլին, ինչպես նաև տարածաշրջանային և տեղական բարձրաստիճան պաշտոնյաներ, այլ ղեկավար դեմքեր: Հյուրերի թվում էր նաև Ղազախստանի «Ջիու- Ջիտսու» և «Գրեպլինգի» ֆեդերացիաների փոխնախագահ Ռուսլան Աբդրեևը:

Ողջ օրվա ընթացքում մրցեց ընդհանուր 7 խումբ: Նրանցից լավագույնները պարգևատրվեցին Քվեմո Քարթլիի կառավարիչ Պաատա Խիզանաշվիլիի կողմից:

Բաց առաջնությունը տեղի ունեցավ Վրաստանի գրեպլինգի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Քվեմո Քարթլիի պետական կառավարչի աջակցությամբ: Առաջնության նպատակն էր տարածել և զարգացնել գրեպլինգը որպես սպորտի տեսակ, բացահայտել լավագույն մարզիկներին, առողջ ապրելակերպ տարածել երիտասարդների շրջանում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3972.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :