Հեծանվային արշավ, որը կտևի 850 օր

Հեծանվային արշավ, որը կտևի 850 օր

«Բոլորը մեկի համար» միջազգային հասարակական կազմակերպության ղեկավար, հեծանվորդ Նոդար Բերիձեն «Խաղաղություն և բարեկամության կամուրջ» N6 հեծանվային արշավի շրջանակներում այցելեց Մառնեուլի մունիցիպալիտետ: Հեծանվային արշավը կտևի մեկ շաբաթ, այն ներառում է 580 կմ ճանապարհ: Արշավի ուղին կսկսվի Կարմիր կամրջից և կվերջանա Ինգուրի կամրջի մոտակայքում: Ճանապարհը կշարունակվի Մառնեուլից մինջև Սադախլո:

Ինչպես նշեց հեծանվորդ Նոդար Բերիձեն, շրջագայությունը կսկսվի 2016 թվականի հունվարից, որը կտևի 850 օր: Այս ծրագրի հեղինակը Նոդար Բերիձեն է: Նա կշրջագայի Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, ինչն իր մեջ կներառի ավելի քան 50 երկիր: Շրջագայությունը կիրականանա 850 օրվա ընթացքում, 50,000 կմ հեռավորությամբ, այսինքն՝  3,500 քաղաքներ և գյուղեր: Նոդար Բերիձեն նշեց, որ այդ շրջագայությանը կմասնակցի ավելի քան 10.000 մարզիկ, իսկ հանդիսատեսի թիվը կանցնի 500 մլն-ից: Այս մասին տեղեկացնում է Մառնեուլի մունիցիպալիտետը։ 

Կարճ հասցե: javakhq.info/u/3967.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :