Մրցումներ Մառնեուլում և այցելություն Ախալցխայում՝ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար

Մրցումներ Մառնեուլում և այցելություն Ախալցխայում՝ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար

Սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ Մառնեուլի քաղաքի սպորտի ակումբում՝ «Աթա հոլդինգ»- ում Վրաստանի սպորտի և երիտասարդության նախարարության նախաձեռնությամբ և Մառնեուլիի մուլիցիպալիտետի խորհուրդի աջակցությամբ տեղի ունեցավ շախմատի, բասկետբոլի, նարդու, շաշկիի, ըմբշամարտի, սեղանի թենիսի մրցումներ: Միջոցառմանը մասնակցում էին սահմանափակ հնարավորություններ ունեցող անձինք ողջ Վրաստանի մաշտաբով: 

Ինչպես տեղեկացնում է Մառնելու մունիցիպալիտետի պաշտոնական կայքը, միջոցառման նպատակն էր սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց ակտիվության բարձրացումը: Միջոցառումը կրում էր «ո'չ խոչընդոտ, ո'չ սահմանափակումներ» խորագիրը:

Այդ օրը Ախալցխայի մունիցիպալիտետի կառավարիչ Զազա Մելիքիձեն, սակրեբուլոյի և մշակույթի նախարարության ներկայացուցիչներն էլ այցելել են իրենց շրջանի սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց և հանձնել նրանց փաթեթներով քաղցրավենիք և մթերք:
Մուլիցիպոլիտետում գրանցված են այդպիսի 153 անձինք, ովքեր ստացել են դրամական օգնություն 75 լարիի սահմաններում: 

Կարճ հասցե: javakhq.info/u/3937.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :