Ախալքալաքի ֆուտբոլային «Աբուլ» ակումբը փակման վտանգի տակ է

Ախալքալաքի ֆուտբոլային «Աբուլ» ակումբը փակման վտանգի տակ է

Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինները հրաժարվել են ֆինանսավորել Ախալքալաքի ֆուտբոլային «Աբուլ» ակումբը, քանի որ այն գրանցված է որպես ՍՊԸ: 

Այսօր տեղի է ունեցել Ախալքալաքի շրջանային նիստը, որտեղ պարզ է դարձել, որ Ախալքալաքի սպորտ դպրոցն կֆինանսավորվի, սակայն «Աբուլ» ֆուտոլային ակումբը չի ֆինանսավորվի, քանի որ այն գրանցված է որպես ՍՊԸ: 

Ընկերությունը որպես ՍՊԸ գրանցվել է Վրաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի պահանջով, քանի որ այն պարտադիր է առաջնությունում հանդես գալու համար: Նշենք, որ մինչ այդ Ախալքալաքի բյուջեից 70.000 լարի էր հատկացվում ակումբին: Ախալքալքի դեպուտատները խոստացել են մոտ օրերին քննարկել այս հարցը և անպայման հարցին լուծում տան:

Նշենք նաև, որ մրցաշարից դուրս գալու համար Աբուլը պետք է տուգանվի, սակայն բյուջեի բացակայման պարագայում թիմը ենթակա է սնանկացման

Կարճ հասցե: javakhq.info/u/3860.html
Ֆուտբոլ Ախալքալաք Աբուլ ֆուտբոլային ակումբ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :