Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը արժանացան պարգևատրումների

Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը արժանացան պարգևատրումների

Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել սեպտեմբերին, Հայաստանը նվաճեց 2 ոսկե մեդալ: Առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձան 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը և 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Գյումրիի ավագանին գումար է հատկացրել Տաշքենդում կայացած Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոններին: 

Քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մարգարյանը հայտնեց, որ ավագանու նիստի ժամանակ որոշվել է Արսեն Ջուլֆալակյանին Գյումրիում հողամաս ձեռք բերելու համար հատկացնել 2 մլն 400 հազար դրամ, իսկ Արթուր Ալեքսանյանին ավտոմեքենա ձեռք բերելու և նվիրելու համար 9 մլն 880 հազար դրամ:

Բացի դրանից՝ ավագանին որոշել է  Գյումրիի օրվան նվիրված միջոցառումները հետաձգել անորոշ ժամանակով:

«Գյումրիի օրվա տոնակատարության համար նախատեսված է 17 մլն 70 հազար դրամ, հոկտեմբերի 5-ին պետք է լիներ միջոցառումը, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվեց, քանի որ միջոցառումը բացօթյա է լինելու»,- ասել է Լիլիթ Մարգարյանը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3267.html
Հայաստան Տաշքենդ Արսեն Ջուլֆալակյան Արթուր Ալեքսանյան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :