Այս մրցաշարում Բարսելոնան երկրորդ անգամ է հաղթում Ռեալ Մադրիդին, իսկ Մեսսին խփում է հերթական ռեկորդը

Այս մրցաշարում Բարսելոնան երկրորդ անգամ է հաղթում Ռեալ Մադրիդին, իսկ Մեսսին խփում է հերթական ռեկորդը

Այսոր գիշերը ժամը 00:01-ին մեկնարկեց հերթական «սուպեր Կլասիկոն» Արքայական ակումբը սեփական հարկի տակ ընդունեց Բարսելոնային: Խաղի սկզբնամասում Մեսսի փոխանցումից Անդրես Ինիեստան դարփավ գոլի հեղինակ: Սակայն մոտավորապես 20 րոպե անց Կարիմ Բենզեման դարձավ գոլի հեղինակ: Բենզեման քիչ անց դարձավ նաև դուբլի հեղինակ:

Առաջին խաղակեսի վերջնամանսում Լեո Մեսսին կարողացավ 4 պաշտպանի շրջափակումից հարվածել և դառնալ գոլի հեղինակ: Խաղի թեժ պայքարում Ռեալը կարողացավ վաստակել 11 մետրանոց հարված, որը հաջող իրացրեց Ռոնալդուն: Խաղի ամենաուշագրավ փաստը տեղի ունեցավ 62-րդ րոպեցի, երբ վիճարկելի 11-մետրանոց հարված նշանակվեց և կարմիր քարտի ուղեկցությամբ դաշտից հեռացվեց Սերխիո Ռամոսը: 65-րդ րոպեին 11 մետրանոց հարվածը իրացրեց Մեսսին և դարձավ դուբլի հեղինակ:

Հանդիպամն ավարտից 6 րոպե առաջ Մեսսին իրացրեց ևս մեկ 11 մետրանոց և դարձավ հետ-տրիկի հեղինակ: Այսպիսով Ռեալ Մադրիդ - Բարսելոնա՝ 3-4:

Բացի հետ-տրիկից Լեո Մեսսին այս խաղում գրանցեց ևս մեկ ուշագրավ փաստ: Այս խաղից հետո Լեո Մեսիի խփած գնդակները Էլ-Կլասիկոներում հասավ 21-ի, ինչը բացարձակ ռեկորդ է: նախորդ ռեկորդը եղել է 18 գոլ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3220.html
Ֆուտբոլ Լեո Մեսսի Բարսելոնա Ռեալ Մադրիդ Կրիշտիանո Ռոնալդու

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :