Դորտմունդի Բորուսիան պարտվեց Զենիթին

Դորտմունդի Բորուսիան պարտվեց Զենիթին

Երեկ կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի համար պայքարող թիմերի վերջին հանդիպումները: Դորտմունդի Բորուսիան սեփական հարկի տակ ընդունել էր Զենիթին: Չնայած առաջին խաղում կրած պարտության, Զենիթի ֆուտոբլիստները հիանալի հանդիպում անցկացրեցին և կարողացան հաղթել Բորուսիային:

Զենիթի կազմում հիանալի գոլերի հեղինակներ դարձան Հալկը և Սոլոմոն Ռոնդոնը: Դորտմունդի Բորուսիան խփած և բաց թողած գոլերի առավելությամբ դուրս եկան քառորդ եզրափակիչ: Նշենք, որ մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը փոխարինվել է երկրորդ խաղակեսի միջնամասում:

Մանչեսթեր Յունայթեդը, ով սեփական հարկի տակ ընդունել էր Օլիմպիակոսին Ռոբին վան Պերսիի հետ-տրիկի շնորհիվ կարողացան հաղթանակի հասնել: Խաղն ընդհանուր առմամբ անցել է անգլիացիների թելադրությամբ: Նշենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Օլիմպիակոսի հաղթանակով:

Այս տուրով ավարտվեծ պայքարը քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: Դուրս եկած թիմերն են` Չելսի, Մանչեսթեր Յունայթեդ, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Ատլետիկո Մադրիդ, ՊՍԺ, Բավարիա և Դորտմունդի Բորուսիա:

Կարճ հասցե: javakhq.info/u/3216.html
Ֆուտբոլ Չելսի Դորտմունդի Բորուսսիա Բարսելոնա Մանչեսթեր Յունայթեդ Բավարիա Ռեալ Մադրիդ Չեմպիոնների Լիգա ՊՍԺ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :