Լիոնել Մեսսին «Բարսայի» լավագույն ռմբարկուն է

Լիոնել Մեսսին «Բարսայի» լավագույն ռմբարկուն է

Երեկ երեկոյան կայացած Բարսելոնա - Օսասսունա հանդիպումն ավարվեց կատալոնացիների հաղթանակով: Բարսելոնայի ֆուտբոլիստները 7 անպատասխան գնդակ ուղարկեցին Օսասունայի դարպասը:

Բացի խոշոր հաշվով հաղթանակից գրանցվել է նաև մեկ այլ ուշագրավ փաստ, երեկ կայացած հանդիպման ընթացքում Լեո Մեսսին դարձավ հետ-տրիկի հեղինակ, որից հետո Բարսայի կազմում բոլոր առաջնություններում խփած գոլերի քանակաը հասցրեց 371-ի ինչը բացարձակ ռեկորդ է Բարսայի կազմում:

Նշենք, որ նախորդ ռեկորդը գրանցել է Ալկանտարան, ով խաղացել է Բարսայում 1912-1919թթ.: Ավելանցնեք, որ հետագայում նման ռեկորդը գերազանցել շատ դժվար կլինի, քանի որ Մեսսին դեռ 26 տարեկան է և Բարսայի հետ գործող պայմանագիրը նախատեսված է 5տարվա համար: Այս կապացությամբ Մեսսին նշել է.

«Ինձ շատ քիչ են հետաքրքրում ռեկորդները, քանի որ ինձ համար կարևոր է Թիմիս հաղթանակը: Եթե ես միշտ օգնեմ Բարսելոնային հաղթանակների հասնել և գոլեր խփեմ, ապա ռեկորդները կգրանցվեն ավտոմատ կերպով»:

___________________

Կարճ հասցե: javakhq.info/u/3197.html
Ֆուտբոլ Լեո Մեսսի Բարսելոնա Իսպանիա վիդեո

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :