Ատլետիկո Մադրիդը ջաղջախեց Միլանին, իսկ Արսենալը խաղաղությամբ բաժանվեց Բավարիայից (տեսանյութ)

Ատլետիկո Մադրիդը ջաղջախեց Միլանին, իսկ Արսենալը խաղաղությամբ բաժանվեց Բավարիայից (տեսանյութ)

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի շրջանակներում կայացած Ատլետիկո Մադրիդ - Միալն հանդիպումը ավարտվեց հյուրերի խոշոր հաշվով պարտությամբ: Հանդիպման մեկնարկի երրորդ րոպեին հաշիվը բացեց Ատլետիկոյի լավագույն ռմբարկու Դիեգո Կոստան: Հանդիպման հաշիվը 27--րդ րոպեին բացեց Միլանի հարձակվող Կական, սակայն դա բավարար չեղավ պարտությունից խուսափելու համար: Հանդպիման 40-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Արդա Տուրանը: 70--րդ րոպեին հաշվի մեջ տարբերությունը ավելացրեց Ռաուլ Գարսիան և հանդիպման ավարտից 5-րոպե առաջ իր վերջնական խոսքը ասեց կրկին Դիեգո Կոստան, ով դարձավ Դուբլի հեղինակ:

Ի տարբերություն Ատլետիկոյի և Միլանի խաղին Բավարիա - Արսենալ հանդիպումը ավարտվեց 1-1: Խաղի հաշիվը բացեց Բաստիան Շվայնշտայգերը, ով վնասվածքի պատճառով երկար ժամանկ դուրս չէր եկել խաղադաշտ: Խաղը ընդհանուր անցավ Բավարիայի թելադրությամբ, սկայան Արսեն Վենգերի սաները կարողացան դառնալ գոլի հեղինակ և խաղն ավարտել ոչ-ոքիով: Արսենալի կազմում գոլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին:

___________

__________

Կարճ հասցե: javakhq.info/u/3183.html
Ֆուտբոլ Անգլիա Եվրոպա Գերմանիա Իսպանիա Իտալիա Բավարիա Արսենալ Չեմպիոնների Լիգա Միլան Ատլետիկո Մադրիդ վիդեո

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :