Բավարիան «սպանեց» Արսեն Վենգերի հույսերը

Բավարիան «սպանեց» Արսեն Վենգերի հույսերը

Ավարտվեցին Չեմպիոնների Լիգայի 1/8 փլեյ-օֆֆ փուլի հերթական հանդիպումները: Հիշեցնենք, որ երեկոյան միմյանց են հանդիպել Արսենալն ու Բավարիան, ինչպես նաև Միլանը և Ատլետիկո Մադրիդը:


Ինչպես և նախորդ հանդիպումենրը, այս հանդիպումները նույնպես ավարտվել են հյուրերի հաղթանակով: Զվարճալի հանդիպում ստացվեց Արսենալի և Բավարիայի միջև անցկացված հանդիպումը, որտեղ եղան երկու չիրացված 11 մետրանոց հարվածնեևր, կարմիր քարտ և երկու խփած գնդակ:


8-րդ րոպեին Արսենալի կիսապաշտպան Մեսութ Օզիլը չիրացրեց 11 մետրանոց հարվածը, ումից հետ չմնաց նաև Բավարիայի պաշտպան Դավիդ Ալաբան, ով նույնպես չկարողացավ իրացնել 40-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածը: Նշենք, որ հանդիպման 39-րդ րոպեին կարմիր քարտի պատճառով դաշտից հեռացվել է Արսենալի դարպասապահ Շչեսնին: Խաղի հաշիվը 54-րդ րոպեին հիանալի հարվածով բացեց Թոնի Քրոսսը, իսկ 88-րդ րոպեին Արսենալի հույսերը սպանեց Բավարիայի հարձակվող Թոմաշ Մյուլլերը, որը փոխարինման էր դուրս եկել 65-րդ րոպեին:


Միլան – Ատլետիկո Մադրիդ հանդիպումը զվարճալի համարել չի կարելի, սակայն այն նույնպես անցել է բուռն պայքարի մեջ: Այնտեղ խաղն ընդհանուր անցել է Միլանի թելադրությամբ, սակայն 83-րդ րոպին դիպուկ եղավ Դիեգո կոստայի հարվածը, որ դարպասապահ Աբյատին չկարողցավ հետ մեղել: Հանդիպումն ավարտվել է 0-1 հաշվով, ինչը դեռ Միլանին հույս է տալիս 1/4-րդ եզրափակչ դուրս գալ:

__________

___________

Կարճ հասցե: javakhq.info/u/3138.html
Եվրոպա Բավարիա Արսենալ Չեմպիոնների Լիգա Միլան Ատլետիկո Մադրիդ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :