«Բարսելոնան» կոտրում է «Մաննչեսթեր Սիթիի» Ֆավորիտի կարգավիճակը (տեսանյութ)

«Բարսելոնան» կոտրում է «Մաննչեսթեր Սիթիի» Ֆավորիտի կարգավիճակը (տեսանյութ)

Երեկ տեղի ունեցած Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները ավարտվել են հյուրերի վստահ հաղթանակներով: Բայեր - ՊՍԺ խաղն ավարտվել է 3-0 հաշվով, որտեղ դուբլի հեղինակ է դարձել Զլատան Իբահիմովիչը, ինչպես նաև խփած գնդակով աչքի է ընկել Մատյուիդին: Նշենք, որ Բայերի ֆուտբոլիստները խաղն ավարտել են 10 հոգով:


Բարսելոնան հավատարիմ մնաց Լեո Մեսսի խոստումենրին և 0-2 հաժվով հաղթեց Մանչեսթեր Սիթիին «Էտիհադ» մարզադաշտում: 53-րդ րոպեին տուգանային հրապարակի գծի վրա կատարած սահանկումից հետո Դեմիչելեսը Մեսսիի դեմ պայքարում խախտեց խաղի կանոնները, որը մրցավարը դիտարկելով, որպես վերջին հույսի խախտում ուղիղ կարմիր քարտով հեռացրեց վերջինիս: Կասկածելի 11 մետրանոց հարվածը հաջող իրացրեց Լեո Մեսսին: Խաղի ավարտից առաջ հաշիվը կրկնապատկվեց բրազիլական հիանալի համագործակցության արդյունքում, որտեղ «Բարսայի» աջ պաշտպան Դանի Ալվեշը դարձավ գոլի հեղինակ:


Նշենք, որ այսօր երեկոյան տեղի կունենան Արսենալ - Բավարիա Մյունխեն և Միլան - Ատլետիկո Մադրիդ հանդիպումները:

-----------------

--------------------

Կարճ հասցե: javakhq.info/u/3132.html
Ֆուտբոլ Եվրոպա Բարսելոնա Մանչեսթեր Սիթի Չեմպիոնների Լիգա ՊՍԺ Բայեր վիդեո

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :