Չեմպիոնների Լիգան վերադառնում է

Չեմպիոնների Լիգան վերադառնում է

Այսօր` փետրվարի 18-ին ժամը 23:45-ին կվերսկսի Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլը: Չեմպիոնների Լիգայի վերադարձը կսկսվի Մանչեսթեր Սիթի - Բարսելոնա և Բայեր - ՊՍԺ հանդիպումներով:

Մանչեսթեր Սիթի - Բարսելոնա խաղը ունի հետաքրքիր և առեղծվածային վիճակագրություն: Մանչեսթեր Սիթին իր պատմության մեջ «Էտիհադ» մարզադաշտում, ոչ մի անգամ չի պարտվել Իսպանական ակումբներին, Բարսելոնան իր հերթին ոչ մի անգամ չի կարողացել հաղթանակի հասնել Մանչեսթերում մանչեսթերյան թիմերի նկատմամբ: Բարսելոնայի առաջատար Լեո Մեսսին նշել է, որ իր թիմը կփոխի այդ վիճակագրությունը և «Բարսան» իսկական «մաստեր Քլասս» ցույց կտա: Լեոնել Մեսիի Ազգային հավաքականի թիմակից Սերխիո Ագուերոն նշել է, որ ինքը հարգում է Մեսսի խաղը և խոսքերը, սակայն այս Բարսելոնան ի վիճակի չէ «Սիթիին» հաղթել «Էտիհադում»: Նշենք, որ Բարսելոնան և Մանչեսթեր Սիթին հանդիպել են մեկ անգամ 2009թ. ընկերական խաղի ընթացքում, որտեղ մանչեսթերցիները հաղթել են նվազագույն հաշվով:

Բայեր - ՊՍԺ խաղում հնարավոր կլինի ականատես լինել մի շարք հնարավոր անակնկալների: Ինչպես նշում են մի շարք լրատվամիջոցներում, այսօր այնտեղ կլինի Գերմանական մարտական ոգու և Արաբական շեյխերի ֆինանսական միջոցների միջև «պայքար»: Այս թիմերը իրար հետ չեն հանդիպել, սակայն երկուսն էլ առաջատար դիրքեր են զբաղեցնում իրենց Ազգային առաջնություններում: Հարկավոր է նշել, որ ՊՍԺ-ն հանդիսանում է այս Չեմպիոնների Լիգայի ամենաշատ գոլ խփող թիմերից մեկը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3127.html
Լեո Մեսսի Բարսելոնա Մանչեսթեր Սիթի Չեմպիոնների Լիգա ՊՍԺ Բայեր

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :