Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Թեմուր Կեցբայաի աշխատավարձը կրճատվել է 30%-ով

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Թեմուր Կեցբայաի աշխատավարձը կրճատվել է 30%-ով

 Վրաստնի Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թեմուր Կեցբայաի աշխատավարձը կրճատվել է 30%-ով: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Վրաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զվիադ Սիչավան:


Սիչավան նշել է. «Ոչ մեկ թող չմտածի, որ նրա աշխատավարձը իջեցվել է, քանի որ հիմա այդ գործով զբաղվում է Ֆուտբոլի ֆեդերացիան: Առկա խնդիրները տեսանելի են բոլորի համար և ասյ որոշումը համաձայնեցվել է Կեցբայաի հետ»:


Նշենք, որ մինչ այսօր Կեցբայաի և մարզչական շտաբի աշխատավարձը կազմում էր տարեկան 2.520.000 լարի, ինչպես նաև ցայսօր աշխատավարձը վճարում էր Սպորտի և երիտասարդության գործերով զբաղվող նախարարությունը, սակայն Վրաստանի վարչապետի որոշմամբ այսուհետ այս գործով կզբաղվի Վրաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան:

Կարճ հասցե: javakhq.info/u/3100.html
Ֆուտբոլ Վրաստան Թեմուր Կեցբայա Զվիադ Սիչավա Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :