Ֆուտբոլային Weekend-ն ավարտված է. Հենրիխ Մխիթարյանը դարձել է դուբլի հեղինակ (Տեսանյութ)

Ֆուտբոլային Weekend-ն ավարտված է. Հենրիխ Մխիթարյանը դարձել է դուբլի հեղինակ (Տեսանյութ)

Եվրոպական առաջատար ֆուտբոլային առաջնություններում ավարտվել են հերթական տուրի հանդիպումենրը:


Հայերի համար ամենաուշագրավ հանդիպումը եղավ Վերդեր – Բորուսսիա Դորտմունդ հանդիպումը, որտեղ Բորուսսիան արտագնա խաղում հաղթեց Վերդերին 1-5 հաշվով: Մեր հավաքականի և Բորուսսիայի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դարձավ երկու աննկարագրելի գոլի հեղինակ: Դուբլի հեղինակ դարձավ նաև Ռոբերտ Լևանդովսկին ևս մեկ անգամ դարպասը գրավեց Ֆրիդրխը: Վերդերի կազմում գոլի հեղինակ դարձավ Այչիչեքը: Բավարիան արտագնա խաղում 0-2 հաշվով հաղթեց Նյուրբերգին: Այս տուրի ավարտից հետո գերմանական Բունդեսլիգայի մրցաշարային աղույակը գլխավորում է Բավարիան, որին հետևում են Բայերը և Բորուսսիան:


Անգլիական առաջնությունում գրանցվել են մի շարք անակնկալ հաշիվներ: Առաջնության առաջնորդ Արսենալն արտագնա խաղում 5-1 հաշվով պարտվեց Լիվերպուլին: Մանչեսթեր Սիթին 0-0 խաղաց Նորվիչի հետ: Ժոզե Մոուրինյոի Չելսին կարողացավ 3-0 հաշվով պարտության մատնել Նյուքասլին, որտեղ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էդեն Ազարը: Այսպիսով Անգլիայի Պրեմիեր Լիգայի աղուսյակը գլխավորում է Չելսին, որին հետևում են Մանչեսթեր Սիթին և Արսենալը:


Հետաքրքիր պատկեր է ստեղծվել իսպանական Լա-լիգայի մրցաշարային աղույակում: Իսպանիայում առաջատարի դիրքում են հայտնվել միանգամից 3 ակումբ, որոնք ունեն 57-ական միավոր, սակայն միմյանց մեջ գրանցված խաղերի և խփված գոլերի հարաբերությամբ առաջատարն է Բարսելոնան: Այս տուրում Ռեալը 4-2 հաշվով հաղթեց Վիլլյառեալին, Ատլետիկո Մադրիդը 2-0 հաշվով պարտվեց Ալմերիային, իսկ Բարսելոնան Լեո Մեսիի դուբլի շնորհիվ կարողացավ հաղթել Սեվիլիային 4-1 հաշվով:


Իտալիայում Յուվենտուսը 2-2 է խաղացել Վերոնայի հետ: Ռոմայի և Լաիցոյի միջև հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով, իսկ Նապոլին սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց Միլանին: Առաջնութայն առաջատարն է Յուվենտուսը՝ 60 միավոր, երկրորդ հորիզոնականում է Ռոման ՝ 51 միավոր և լավագույն եռյակն եզրափակում է նապոլին՝ 47 միավոր:


Ֆրանսիական «Լիգա1»-ում առաջատար «ՊՍԺ»-ն ու «Մոնակոն» հանդիպել են միմյանց, այս խաղն ավարտվել է 1-1: Իսկ երրորդ տեղում ընթացող Լիլլը 2-0 հաշվով հաղթել է Սոշոին:

---------------------

---------------------

---------------------

---------------------------

----------------------------

----------------------

 

Կարճ հասցե: javakhq.info/u/3090.html
Ֆուտբոլ Չելսի Դորտմունդի Բորուսսիա Եվրոպա Վրաստան Հայաստան Տարածաշրջան Բարսելոնա Բավարիա Ռեալ Մադրիդ Մանչեսթեր Սիթի Յուվենտուս Արսենալ Լիվերպուլ Վրաստան Հայաստան Տարածաշրջան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1262 : Ցուցադրված է` 1 - 15 :