Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները և Էտիհադ մարզադաշտի դարպասաձողերը չկարողացան կանգնեցնել Չելսիին (տեսանյութ)

Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները և Էտիհադ մարզադաշտի դարպասաձողերը չկարողացան կանգնեցնել Չելսիին (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 4-ին ժամը 00:00-ին մեկնարկած Մանչեսթեր Սիթի – Չելսի հանդիպումն ավարվտեց հյուրերի հաղթանակով՝ 0-1: Սիթիի մարզիչ Մանուելե Պելիգրինին նշել էր, որ Չելսին խաղալու է պաշտպանությունից և իր թիմը կկոտրի ցանկացած թիմի պաշտպանություն, սակայն խաղի մեկնարկից առաջ Չեսլիի մարզիչ Ժոզե Մոուրինյոն փոխեց թիմի դասավրովածությունը՝ 4-3-3 մարտավարութայմբ:
Անակնկալ մարտավարությունը թույլ տվեց հյուրերին կոտրել մանչեսթեր Սիթիի անհավանական ռեկորդը, որը սեփական հարկի տակ հաղթել էր 11 խաղից բոլոր 11-ը: 32-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Բրանիսլավ Իվանովիչի անկրկնելի հարվածը, որից հետո հյուրերը 5-6 ռեալ գոլային հնարավորություն ունեցան, սակայն 3 անգամ գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ 3 դեպքերում էլ թիմին փրկեց դարպասապահ Ջո Հարտը: Սիթիի խաղացողները ունեցան միայն մեկ ուղիղ հարված դարպասին, սակայն Պետր Չեխը կարողացավ առանց դժվարությունների հետ մղել այն:
Հարկավոր է նշել, որ հյուրերի նորեկ Նեմանիյա Մատիչը, ով առաջին րոպեներից խաղադաշտում էր անցկացրեց հիանալի հանդիպում և կարողացավ հետ մղել հակառակորդի գրոհները: Պետք է նշել, որ վնասվածքի պատճառով Սիթին խաղում էր առանց Ագուերոի, Նասրիի, Ֆերնանդինիյոի և Խավի Գարսիայի:
Այս տուրից հետո Չելսին և Մանչեսեր Սիթին 53 միավորով կիսում են երկրորդ և երրորդ հորիզոնականները, իսկ Արսենալը 55 միավորով զբաղեցնում է առաջատարի դիրքը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3063.html
Ֆուտբոլ Չելսի Մանչեսթեր Սիթի Ժոզե Մոուրինյո Մանուելե Պելիգրինի վիդեո

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :