Ֆուտբոլային նորություններ. Ռեալը կրկին չի կարողանում շրջանցել Բարսելոնային (տեսանյութ)

Ֆուտբոլային նորություններ. Ռեալը կրկին չի կարողանում շրջանցել Բարսելոնային (տեսանյութ)

Երեկ շարունակվող եվրոպական ֆուտբոլային առաջնություններում նույնպես գրանցել են մի շարք անակնկալներ: Անգլիական Լիվերպուլը, որը համարվում էր այս առաջնության գլխավոր հավակնորդներից մեկը 1:1 հաշվով է ավարտել Վեստ Բրոմվիչի հետ հանդիպումը:
Լոնդոնի <<զինագործները>> 2:0 հաշվով պարտության են մատնել Քրիստալ Փելեսին, ամրապնդվելով աղուսյակի երկրորդ հորիզոնականում:
Գերմանիայի առաջնությունում Բավարիան հաստատել է թոփ ակումբի կարգավիճակը, սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջաղջախելով Ֆրանկֆուրտի Այնտրախտին:
Իտալիայի չեմպիոնի հավակնորդ Նապոլին արտագնա խաղում խոշոր հաշվով պարտվել է Ատալանատային՝ 3:0, իսկ Թուրինայն Յուվենտուսը 3:1 հաշվով ջաղջախել է Ինտերին:
Ֆրանսիական 3 լավագույն ակումբները նույնպես չեն տոնել իրենց հաղթանակները այս տուրում: Լիլլը արտագնա խաղում պարտվել է Նիցցաին 1:0, իսկ Լիոնը պարտվել է Ռեննին՝ 2-0:
Ամենաուշագրավ իրադարձութունը տեղի է ունեցել Իսպանիայում, որտեղ Ատլետիկո Մադրիդը խափանել է բարսելոնայի երկարատև ռեկորդը: Նշենք, որ Բարսելոնան Լա-Լիգայի մրցաշարային աղուսյակը գլխավորում էր արդեն 59-ը տուր անընդմեջ: Երեկ կայացած Ատլետիկո Մադրիդ – Ռեալ Սոսիեդատ հանդիպումից հետո Մադրիդցիները միանձնյա գլխավորեցին մրցաշարայն աղույակը: Ատլետիկո – Սոսեդատ հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով: Իսկ Մադրիդի Ռեալը, իր համար անակնկալ հաշիվ է գրանցել Ատլետիկ Բիլբաոի հետ արտագնա խաղում: Խաղն ավարտվել է 1:1, սակայան մադրիդյան ակումբը հազիվ է խուսափել պարտությունից: Նշենք որ, 76-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի համար կարմիր քարտ է ստացել Ռեալի առաջատար Կրիստիանո Ռոնալդուն:

-------------------------------------------------

Ռոնալդուի կարմիր քարտը

-------------------------------------------------

Ատկետիկ Բիլբաո - Ռեալ Մադրիդ

-------------------------------------------------

Ատլետիկո Մադրիդ - Ռեալ Սոսեդատ

-------------------------------------------------

Բավարիա - Այնտրախտ

-------------------------------------------------

Ատալանտա - Նապոլի

-------------------------------------------------

Յուվենտուս - Ինտեր

 

Կարճ հասցե: javakhq.info/u/3059.html
Ֆուտբոլ Սպորտ Գերմանիա Իսպանիա Իտալիա Բավարիա Ռեալ Մադրիդ վիդեո

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :