Եվրոպական գրանդ ակումբների անհաջող ելույթները (տեսանյութ)

Եվրոպական գրանդ ակումբների անհաջող ելույթները (տեսանյութ)

Երեկ ևրոպական երկու ամենաճանաչված ֆուտբոլային ակումբները կրել են պարտություն: Իսպանիայի գործող չեմպիոն Բարսելոնան սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվել է Վալենսիային:
Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացել է Բարսելոնայի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: 44-րդ րոպեին Դանի Պարեխոն հավասարեցրել է խաղի հաշիվը, իսկ Պաբլո Պյատին 48-րդ րոպեին հյուրերին առաջ ե մղել հաշվի մեջ:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լեո Մեսսին 53-րդ րոպեին հաջող է իրաղրել 11 մետրանոց հարվածը հաշիվը հավասարեցնելով, իսկ 5 րոպե անց Վալենսիան առաջ է անցել հաշվի մեջ: Նշենք, որ սկսած 78-րդ րոպեից Բարսան խաղացել է 10 հոգով:
Անգլիայի գործող Չեմպիոնը նույնպես պարտություն է կրել: Սթոք Սիթիի հետ արտագնա խաղում Մանչեսթեր Յունայթեդը պարտվել է 2:1 հաշվով: 38-րդ րոպեին Չարլի Ադամը բացել է խքաղի հաշիվը:
Երկրորդ խաղակեսի սկզբին Մանչեսթեր Յունայթեդի նորեկ Խուան մատան հիանալի փոխանցումով մեն մենակ է դուրս բերել Ռոբին վան Պերսիին, ով հաշիվը հավասարեցրել է, իսկ 52-րդ րոպեին հիանալի հարվածով դուբլի հեղինակ դարձավ Չարլի Ադամը:
Հերթական անհաջողությունն է կրել նաև իտալական Միլանը, ով սեփական հարկի տակ 1:1  է խաղացել Տորինոի հետ: Իսկ ֆրանսիական Մոնակոն արտագնա խաղում 2:2 է խաղացել Լորիենի հետ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3055.html
Ֆուտբոլ Անգլիա Բարսելոնա Մանչեսթեր Յունայթեդ Իսպանիա վիդեո

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :