Ֆուտբոլային Weekend-ը սկսված է

Ֆուտբոլային Weekend-ը սկսված է

Երեկ երեկոյան սկսել են Եվրոպական ֆուտբոլի առաջաստար առաջնությունների հերթական տուրերը: Երեկ Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմը՝ Շախտյորը 3-2 հաշվով պարտվել է Կարպատներին: Մխիթարյանի և Ֆերնանդինիոի վաճառքից հետո «հանքափորերի» դաշտի կենտրոնը զբոսայգու տպավորություն է թողնում, որտեղ երեկ զբոսնում էին Կարպատների խաղացողները:

Նշենք, որ այսօր հերական հանդիպումները կունենան նաև Դորտմունդի Բորուսսիան, Մոսկվայի Սպարտակը և «Կրասնոդարը»: Մեր հայրենակիցներ Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը և մարկոս Պիզելլին հայտավորված են մեկնարկային կազմում, իսկ Արաս Օզբիլիսը հնարավոր է. որ ընդհանրապես խաղադաշտ դուրս չգա, առողջական խնդիրների պատճառով:

Կարճ հասցե: javakhq.info/u/3031.html
Ֆուտբոլ Հենրիխ Մխիթարյան Յուրա Մովսիսյան Դորտմունդի Բորուսսիա Մարկոս Պիզելլի Արաս Օզբիլիս Մոսկվայի Սպարտակ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :