Կարո Փայլանը հարցադրում է արել երկրաշարժի հետեւանքով վնասված Զորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցու վերաբերյալ

Կարո Փայլանը հարցադրում է արել երկրաշարժի հետեւանքով վնասված Զորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցու վերաբերյալ

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցադրում է ուղղել։

 

Ինչպես տեղեկանում ենք Կարո Փայլանի պաշտոնական էջից, Թուրքիայի տուրիզմի եւ մշակույթի նախարարին ուղղված հարցադրման մեջ նշվել է, որ 2020 թվականի փետրվարի 24–ին Իրանի Խոյի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Վանի Զորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցին վնասվել է։

 

Հարցման մեջ Փայլանը հետաքրքրվել է, թե ի՞նչ միջոցներ են ջեռնարկվում Զորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցուն հասցված վնասը վերականգնելու եւ ե՞րբ են սկսելու աշխատանքները։ «Վանի նահանգում գտնվող մշակույթային արժեքների պահպանման եւ վերականգնման, դրանք եկող սերունդներին հասցնելու գործողության պլան գոյություն ունի՞»,–նշվել է Կարո Փայլանի հարցադրման մեջ։

 

Նշենք, որ  Վանի Զորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքում է եղել նաեւ Արծրունիների տոհմական դամբարանը, իսկ հռիփսիմեատիպ եկեղեցին հանդիսանում է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու նախատիպը:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/8403.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :