«Չարչարանքներ ըստ Հովհաննու». 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում հնչել է Բախի ստեղծագործությունը

«Չարչարանքներ ըստ Հովհաննու». 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում հնչել է Բախի ստեղծագործությունը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը 20 տարվա ընդմիջումից հետո կրկին հնչել է Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունը: Այս մասին տեղեկացրել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը: «Վերջապես: Ավելի քան 20 տարի Հայաստանում չկատարված Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունը հնչեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բեմից: Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի պետական կամերային նվագախմբին, Հայաստանի պետական կամերային երգչախմբին, Theodor Schüz Ensemble-ին և դիրիժոր Ֆիլիպ Ամելունգին՝ այս հանճարեղ ստեղծագործությունը վայելելու հնարավորության համար»,-ասված է կենտրոնի ֆեյսբուքայն հրապարակման մեջ:

Նյութի աղբյուր՝armtimes.com

Կարճ հասցե: javakhq.info/u/7293.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :