«Հայ հոգեւոր երաժշտության կենտրոնը» միանում է «Կոմիտասի թանգարան-ինստիտուտին»

«Հայ հոգեւոր երաժշտության կենտրոնը» միանում է «Կոմիտասի թանգարան-ինստիտուտին»

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայության «Հայ հոգեւոր երաժշտության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը միացման ձեւով վերակա¬զմակերպել` միացնելով «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը (հասցեն՝Արշակունյաց պող., 28 շենք):

 

Սահմանվել է, որ «Կոմիտասի թանգարան-ինստիտուտը» հանդիսանալու է «Հայ հոգեւոր երաժշտության կենտրոնի» իրավահաջորդը:

 

«Կոմիտասի թանգարան-ինստիտուտի» գործունեության հիմնական նպատակներն են`

 

ա. Հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության եւ ստեղծագործական ժառանգության հավաքումը,

 

բ. Հայ հոգեւոր եւ ժողովրդական երաժշտական–կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը.

 

գ. ազգային, ժողովրդական, դասական եւ ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների խթանման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

 

Վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Կոմիտասի թանգարան-ինստիտուտի» միջոցների հաշվին:

 

«Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետեւյալ տեսակները`

 

1) հրատարակչական գործունեություն.

 

2) հուշանվերների պատրաստում եւ իրացում.

 

3)նվագարաններիպատրաստում եւ վերանորագում.

 

4) երաժշտական խմբակների ձեւավորում եւ գործունեության կազմակերպում.

 

5)թանգարանայինառարկաններիկրկնօրինակների , պատճեններիտրամադրում.

 

6) համերգների եւ հյուրախաղերի կազմակերպում.

 

7)երաժշտարվեստիբնագավառիկադրերիվերապատրաստմանդասընթացներիկազմակերպում.

 

8) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կազմակերպությունը կարող է միայն լիցենզիայի հիման վրա:

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս երկու կազմակերպություններն իրականացնում են նմանատիպ եւ նույնաբովանդակ գործառույթներ: «Հայ հոգեւոր երաժշտության կենտրոն»-ը դառնալու է «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»-ի մասնաճյուղ:

Նյութի աղբյուր` NEWS.am

Կարճ հասցե: javakhq.info/u/7145.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :