«Նախարարությունը միջոցառում կազմակերպող չի». Հրանտ Մաթևոսյանի հոբելյանը նշելու համար միջոցառումներ չեն կազմակերպվել, սակայն նրա թանգարանի երրորդ հարկը կկառուցվի. Նարինե Թուխիկյան

«Նախարարությունը միջոցառում կազմակերպող չի». Հրանտ Մաթևոսյանի հոբելյանը նշելու համար միջոցառումներ չեն կազմակերպվել, սակայն նրա թանգարանի երրորդ հարկը կկառուցվի. Նարինե Թուխիկյան

Այսօր լրանում է հայ խոշորագույն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85 ամյակը: ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանից Tert.am-ը փորձել է ճշտել, թե ինչ միջոցառումներ են նախատեսված Մաթևոսյանի հոբելյանը նշելու համար:

 

 

Թուխիկյանը նշեց, որ նախարարությունն արդեն լուծել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի երրորդ հարկի հարցը: «Երրորդ հարկը կկառուցվի, առաջին քայլը սա է, հետո կշարունակենք տարվա ընթացքում»,- ասաց նա:

 

Անդրադառնալով միջոցառումներին՝ նա ասաց, որ նախարարությունը միջոցառում չի կազմակերպում: «Գիտեմ, որ Գրողների միությունում, նրա անվան դպրոցում ինչ-որ միջոցառումներ կազմակերպվելու են: Բայց նախարարությունը միջոցառում կազմակերպող չի, մենք միայն աջակցում ենք: Հիմա ովքեր մեզ կդիմեն, կնայենք ծրագրերը, կընդառաջենք, կաջակցենք: Բայց նախարարությունն ինքը ծրագիր չի ստեղծում և չի իրականացնում»,- նշեց նա:

 

 

Ճշտող հարցին՝  նախարարության աջակցության համար դիմողներ եղե՞լ են, նա ասաց, որ աջակցությունը դրամաշնորհային է: «Այսինքն տարվա ընթացքում դրամաշնորհների համար պետք է դիմեն, մենք նաև որոշակի հոբելյանական ֆոնդ կունենանք, որ եթե, օրինակ, գրականության և արվեստի թանգարանը ծրագիր ներակայացնի, դրանք կֆինանսավորվեն ուղիղ ֆինանսավորմամբ: Ամեն վայրկյան չի կարող փող տրվել: Հիմա օրինակ մի փուլն ավարտվում է, մարտի վերջ դրամաշնորհային նոր փուլ կսկսվի և տարվա ընթացքում ևս երեք անգամ կլինի»,- ասաց նա և ևս մեկ անգամ ընդգծեց, որ կարևորը երրորդ հարկի հարցը լուծվեց:

 

Նշենք, որ Երևանում՝ Աբովյան փողոցի վերնամասում կառուցվել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը: Սկզբնական նախագծով կենտրոնը պետք է ունենար 3 հարկ, ինչպես նաև նկուղային հարկ: Երրորդ հարկը թեև հանել էին նախագծից, բայց վստահեցրել են, որ կվերադարձնեն:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/6594.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :