Արմեն Սարգսյանը հանդիպել է Տաթև Մնացականյանի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Տաթև Մնացականյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական միջազգային լուսանկարչական փառատոնի հիմնադիր, նկարիչ-դիզայներ, լուսանկարիչ Տաթև Մնացականյանին:

 

Նախորդ տարի առաջին անգամ Հայաստանում կազմակերպված փառատոնին մասնակցել են լուսանկարիչներ աշխարհի 25 երկրներից: Հայտնի լուսանկարիչների աշխատանքները մոտ մեկ ամիս ցուցադրվել են Երևանում բացված 39 տաղավարներում՝ «Զվարթնոց» օդանավակայանից սկսած մինչև ՀՀ նախագահի նստավայր և Ազգային ժողով: Փառատոնի շրջանակում հանրապետության նախագահի նստավայրում բացվել էր «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագրով բացօթյա ցուցահանդես:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փառատոնն այն տարի ևս Հայաստանում կազմակերպելու և ներկայացված լուսանկարները ամռանը կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում ցուցադրելու հետ կապված հարցեր:

Նյութի աղբյուր`168.am

Կարճ հասցե: javakhq.info/u/6164.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :