Թուրքիայի Կայսերի քաղաքում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի

Թուրքիայի Կայսերի քաղաքում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին 1915 թվականից ի վեր օգտագործվել է որպես պահեստ, մարզասրահ, ցուցասրահ և ոստիկանական բաժանմունք, իսկ այժմ քաղաքային իշխանությունների որոշմամբ այն վերածվել է գրադարանի: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:

2012 թվականին շենքի կառավարման իրավասությունները 25 տարով անցել են Կայսերիի քաղաքապետարանին: Շենքում կատարվել են վերականգնման աշխատանքներ, ինչից հետո այն իր դռներն այցելուների առաջ բացել է որպես քաղաքային գրադարան: Այստեղ ընթերցողները կարող են գտնել 25 000 միավոր տպագիր, 22 000 միավոր էլեկտրոնային և 3000 միավոր աուդիո տարբերակով գիրք:

Գրադարանի բացմանը ներկա են եղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Ահմեթ Միսբահ Դեմիրջանը, Կեսարիայի նահանգապետ Շահմուս Գյունայդընը, քաղաքապետ Մեմդուհ Բյույուքքըլըչը և այլ պաշտոնյաներ: Կեսարիայի քաղաքապետի հաղորդած տվյալների համաձայն` 6 օրում գրադարանից օգտվել է ավելի քան 60 000 այցելու:Կեսարիայի հայկական եկեղեցին կառուցվել է 1835-1838 թվականներին:

Եկեղեցու պատերին արված որմնանկարներն ու ձեռագրերը, որոնք ավելի վաղ ծածկվել էին գաջի շերտով, այժմ մասնակիորեն վերականգնվել են:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/5355.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :