Կույումջյանի «Կոստանդնուպոլիս» բեմադրությունը Լոս Անջելեսում Broadway World Awards 3 մրցանակի է արժանացել

Կույումջյանի «Կոստանդնուպոլիս» բեմադրությունը Լոս Անջելեսում Broadway World Awards 3 մրցանակի է արժանացել

«Կոստանդնուպոլիս» բեմադրությունը Լոս Անջելեսում Broadway World Awards երեք մրցանակի է արժանացել, հայտնում է asbarez.com-ը՝ մանրամասնելով որ հանրային քվեարկությունը տևել է վեց շաբաթ:

«Բեմադրության լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Արամ Կույումջյանը, մինչդեռ գլխավոր դերակատարներ Թրևիս Լոֆլինն ու Եվա Աբրահամյանը պարգևատրվել են որպես բեմադրության լավագույն դերասան և դերասանուհի:

«Կոստանդնուպոլիս»-ը բեմադրվել է անցած աշուն: Այն ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից հետո նախկին Օսմանյան կայսրության մայրաքաղաքում հայկական համայնքի կյանքը:

Պատմությունը ծավալվում է ֆեմինիստական ամսագրի խմբագիր Վեհանուշի և ֆիդայի Ռուբենի շուրջ: Նրանք համակարգում են Ցեղասպանության ժամանակ առևանգված հայ կանանց և երեխաներին վերադարձնելու, ինչպես նաև Հայաստան զենք ուղարկելու գործողությունները:

Թատերագետներն այս ներկայացումը բավականին բարձր են գնահատել՝ ընդգծելով հրաշալի սցենարն ու ռեժիսորի, դերասանական կազմի տաղանդը:

Նյութի աղբյուր`ԹԵՐԹ․am

Կարճ հասցե: javakhq.info/u/4827.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :