Տեղի ունեցավ «Լույսի Ճանապարհ» ֆիլմի պրեմերիան

Տեղի ունեցավ «Լույսի Ճանապարհ» ֆիլմի պրեմերիան

Օգոստոսի 8-ին Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Ռազմիկ Գրիգորյանի «Լույսի Ճանապարհ» ֆիլմի պրեմերիան: Ֆիլմը պատմում է մեր կողքին ապրող, տեսողությունից անժամանակ զրկված տղայի մասին, ով չհուսահատվելով ու հաղթահարելով կյանքի այդ դժվարին փորձությունը, կարողանում է իր համար բնականոն կյանք ստեղծել՝ սեփական եկամտի աղբյուր է ստեղծում, ամուսնանում, ընտանիք կազմում: 

Ֆիլմի օպերատորը Մխիթար Սերոբյանն է, հնչյունային ռեժիսորը՝ Դավիթ Դավթյանը: 

Պրեմիերային ներկա էին մշակույթի մի շարք գործիչներ՝ գրողներ, կինոգետներ, արվեստաբաններ՝ Հակոբ Մովսես, Հենրիկ Էդոյան, Գուրգեն Խանջյան, Էդուարդ Հարենց և այլք: 

Կարճ հասցե: javakhq.info/u/4532.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :